Կիրակնօրեայ դպրոցների ուսուցիչների մեծարման միջոցառում Մայր Աթոռում

Կիրակնօրեայ դպրոցների ուսուցիչների մեծարման միջոցառում Մայր Աթոռում 29.11.2014
Կիրակնօրեայ դպրոցների ուսուցիչների մեծարման միջոցառում Մայր Աթոռում

Նոյեմբերի 29-ին՝ Ս. Թադէոս եւ Ս.Բարդուղիմէոս առաքեալների տօնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարքի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ հայաստանեան թեմերում գործող կիրակնօրեայ դպրոցների վաստակաշատ ուսուցիչների մեծարման միջոցառում:

Հրաւիրեալ ուսուցիչները նախ Մայր Տաճարում մասնակցեցին Ս. Պատարագին, ապա կազմակերպուած ցերեկոյթի շրջանակներում ՔԴԿ տնօրէն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նաւասարդեանի կողմից նրանց շնորհուեցին գնահատանքի գրէր: Գեղարուեստական յայտագրով հանդէս եկաւ Գեւորգեան հոգեւոր ճեմարանի քառաձայն երգչախումբը:

Հանդիսութիւնից յետոյ կիրակնօրեայ դպրոցների ուսուցիչներն այցելեցին Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի թանգարաններ: