Կարգալույծ է հռչակվել Տ. Վարդան քհն. Վարդանյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգազանց ընթացքի համար կարգալույծ է հռչակվել Տ. Վարդան քահանա Վարդանյանը:

Կարգալույծ հռչակված քահանան այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով` Արամ Վարդանյան: