Կարգալույծ է հռչակվել Տ. Վազգեն վարդապետ Նանյանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Վազգեն վարդապետ Նանյանը:
Հայրապետական վճռի համար հիմք է ծառայել Վազգեն վարդապետի` հոգեւոր ծառայությունը թողնելու դիմումը:
Կարգալույծ հռչակված հոգեւորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը` Բաբկեն Նանյան ավազանի անունով: