Կարգալույծ է հռչակվել Տ. Ռուբեն քահանա Եղիազարյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Գուգարաց Թեմի հոգեւոր սպասավոր Տ. Ռուբեն քահանա Եղիազարյանը:

Հայրապետական վճռի կայացման համար հիմք են ծառայել Գուգարաց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի միջնորդագիրը Տ. Ռուբեն քահանա Եղիազարյանին քահանայական կարգից ազատ կացուցանելու վերաբերյալ, ինչպես նաեւ` Տ. Ռուբեն քահանա Եղիազարյանի դիմումը:

Կարգալույծ հռչակված քահանան այսուհետ կդասվի աշխարհականների շարքը` Տիգրան Եղիազարյան ավազանի անունով: