Կարգալույծ է հռչակվել Տ. Ղեւոնդ աբեղա Ղեւոնդյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Սուրբ Շողակաթ վանքի վանահայր Տ. Ղեւոնդ աբեղա Ղեւոնդյանը` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագրի հիման վրա:

Կարգալույծ հռչակված հոգեւորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով` Արթուր Ղեւոնդյան: