Կարգալույծ է հռչակվել Տ. Հովհաննես աբեղա Մայիլյանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ ուխտազանցության համար կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Հովհաննես աբեղա Մայիլյանը:
Կարգալույծ հռչակված Հովհաննես աբեղան այսուհետ կդասվի աշխարհականների շարքը` Վարդգես Մայիլյան ավազանի անունով: