Կարգալույծ է հռչակվել Տ. Խադ քահանա Ղազարյանը
Կարգալույծ է հռչակվել Տ. Խադ քահանա Ղազարյանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Խադ քահանա Ղազարյանը:
Տնօրինության համար հիմք է հանդիսացել Խադ քահանայի կողմից ծառայության վայրն ինքնակամ լքելու փաստը և կանոնավոր ծառայության վերադառնալու ցանկության բացակայությունը:
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը և կկոչվի իր ավազանի անունով` Վիգեն Ղազարյան: