Կարգալույծ է հռչակվել Տ. Լևոն աբեղա Գուլյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Լևոն աբեղա Գուլյանը


    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Լևոն աբեղա Գուլյանը (Ուկրաինայի հայոց թեմ): Տնօրինության համար հիմք է ծառայել Հայր Լևոնի՝ եկեղեցական կարգը թողնելու մասին դիմումը:
     Այսուհետ կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքը` Դավիթ Գուլյան ավազանի անունով: