Կարգալույծ է հռչակվել Տ. Արշեն վարդապետ Սանոսյանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Արշեն վարդապետ Սանոսյանը:
Հայրապետական վճռի կայացման համար հիմք է ծառայել Արշեն վարդապետի դիմումնագիրը:
Կարգալույծ հռչակված վարդապետը այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով` Տիգրան Սանոսյան: