Կարգալույծ է հռչակվել Տ. Աբել աբեղա Աբրահամյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Աբել աբեղա Աբրահամյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Աբել աբեղա Աբրահամյանը (Իրաքի Հայոց թեմ)` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին իր դիմումի հիման վրա:
Այսուհետ նա կդասվի աշխարհականների շարքը` Էդգար Աբրահամյան ավազանի անունով: