Կատարվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի 2011-2012 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը

Հոգևոր ճեմարանի 2011-2012 թթ. ուսումնական տարվա բացում Սեպտեմբերի 13-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գևորգյան հո•ևոր ճեմարանի (Աստվածաբանական համալսարան) 2011-2012 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը: Հանդիսությանը մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, Ճեմարանի դասախոսական կազմն ու պաշտոնեությունը, սաներ և ծնողներ:
Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչության անունից բացման խոսքով հանդես եկավ տեսուչ Տ. Գևորգ վարդապետ Սարոյանը: Շնորհավորելով սաներին նոր ուսումնական տարվա առիթով` հոգեշնորհ Հայր Սուրբը մասնավորաբար նշեց, որ տեսչության հիմնական առաջադրանքն է այնպիսի մի միջավայր ապահովել ճեմարանում, որ յուրաքանչյուր ուսանող կարողանա իր մեջ բացահայտել լավա•ույն հատկանիշները, գտնել հաստատության ոգուն և նրա առինքնող պատմությանը բնորոշ իր սեփական ես-ն ու դիմագիծը:
Տեսուչ Հայր Սուրբը նաև երախտագիտություն հայտնեց Վեհափառ Հայրապետին` Ճեմարանի հանդեպ ցուցաբերվող սիրո և հոգատարության համար, ապա շնորհակալություն հայտնեց տեսչության անդամներին և դասախոսական կազմին` ճեմարանական կյանքին կենսունակություն հաղորդելու և սաների հետ տարվող անտրտունջ աշխատանքի համար:
Հանդիսությանը ճեմարանականների կատարմամբ հնչեցին ազգային և հոգևոր երգեր:
Արարողության ավարտին ներկաներին իր պատգամն ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց ճեմարանի սաների տարեց տարի աճող թվի համար` վստահություն հայտնելով, թե հունձքը պիտի առատ լինի հոգևոր-կրթական հաստատությունում և Մայր Աթոռը պիտի ունենա նորանոր շրջանավարտ եկեղեցականներ, ովքեր կհամալրեն հոգևորականության շարքերը, կգան ծառայություն մատուցելու Հայոց Եկեղեցուն ու հայ ժողովրդին:
Խոսքն ուղղելով ճեմարանականներին` Նորին Սրբությունը մասնավորապես նշեց. ՙՍիրելի սաներ, հոգևոր-կրթական հաստատության մեջ մենք պիտի նմանվենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, նրա կերպարը ընդօրինակենք և սովորենք մեր Տիրոջ պատվիրաններն ու պատգամները, որպեսզի ճանաչենք Աստծո կամքը և կատարողը լինենք այդ կամքի ազգային մեր կյանքում, մեր Եկեղեցուց ներս: Այդպես միայն կկարողանանք ապահովել առաջընթաց Եկեղեցու, ազգի և հայրենիքի համար՚: Վեհափառ Հայրապետը հորդորեց սաներին նորօրյա առաքյալներ լինել և, որպես առաքելանման անձեր կրթվելով այս կրթական հաստատությունից ներս, գալ Տիրոջ առաքելությունն արդյունավորելու: Նորին Սրբությունը մաղթեց երիտասարդներին, որ Տերը լի շնորհներ հեղի նրանց կյանքից ներս, լուսավորի նրանց միտքն ու պայծառացնի հոգին, որպեսզի կարողանան բարի արդյունքներ արձանա•րել ուսումնական տարվա ընթացքում:
Այս տարի Գևորգյան հոգևոր ճեմարան է ընդունվել 12 սան, նույնքան ուսանող ընդունվել է Սևանի Վազգենյան դպրանոց: Ուսանողության ընդհանուր թիվը Գևորգյան հոգևոր ճեմարանում կազմում է 121 հոգի: Ճեմարանում դասավանդում եմ 17 եկեղեցական և 27 աշխարհական դասախոսներ: Ճեմարանում գործում է նաև քահանայից լսարան, որտեղ ուսանում են բարձրագույն կրթություն ունեցող թվով 15 անձեր: Այս տարի նախատեսվում է բացել քահանայից ևս մեկ լսարան: