Կատարվել են նոր նշանակումներ
Կատարվել են նոր նշանակումներ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Հայրապետական տնօրինությամբ Տ. Արսեն քահանա Սարոյանը, ազատվելով Բանակի առաջնորդությունում ստանձնած իր պարտականություններից, ծառայության է կոչվել Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր սպասավոր Տ. Սևակ քահանա Գաբրիելյանն իր ծառայությունը կշարունակի ԱՄՆ արևելյան հայոց թեմում:
Տ. Հրաչ քահանա Մուրադյանն իր հոգևոր սպասավորությունը կբերի Բուլղարիայի հայոց թեմում, Տ. Օշին քահանա Հայրապետյանը` Արթիկի թեմում, Տ. Հեթում քահանա Թարվերդյանը` Ռումինիայի հայոց թեմում և Տ. Հարություն քահանա Սեփանյանը` Արգենտինայի հայոց թեմում: