Կատարվել են նոր նշանակումներ
Կատարվել են նոր նշանակումներ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կատարվել են մի շարք նշանակումներ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու թեմերում:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Սահակ աբեղա Շաքարյանը, ավարտելով հովվական ծառայությունը Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմում, ծառայության է կոչվել Արցախի թեմում:
Տ. Մովսես քահանա Աշուրյանը, ազատվելով Գուգարաց թեմում ստանձնած պարտականություններից, նշանակվել է հոգևոր սպասավորության Վիրահայոց թեմ:
Տ. Օշական քահանա Խաչատրյանը, ավարտելով ծառայությունը ՀՀ Զինված Ուժերում, ծառայության է կոչվել Ռումինիայի հայոց թեմում: