Կալկաթայի Մարդասիրական Ճեմարանը Ընդունում է Ընդունելության Դիմումներ

Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանն իրականացնում է 8-10 տարեկան երեխաների ընդունելություն: Ընդունելությունը կատարվում է հարցազրույցով: Ուսման, կեցության եւ ուղեւորության բոլոր ծախսերը հոգում է Ճեմարանը:

Ընդունելության համար պահանջվում են հետեւյալ փաստաթղթերը.

  • Անձնագիր կամ ծննդյան վկայական
  • Համաձայնագիր` ծնողների կամ խնամակալի կողմից
  • Դպրոցի վիճակացույց (առաջադիմության թերթիկ)
  • Բժշկական տեղեկանք առողջության վերաբերյալ
  • Լուսանկար 4x (3 x 4)

Դիմումներն ընդունվում են մինչեւ 2009 թ. դեկտեմբերի 5-ը: Փաստաթղթերը կարող եք ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի քարտուղարություն, երկուշաբթիից ուրբաթ ժամը` 09.00 - 17.00:

Տեղեկությունների համար զանգահարել 010 517 199; 010 517 180:

Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել www.armeniancollege.in կայքէջ: