ԿԱԼԿԱԹԱՅԻ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆ
Հունիսի 15-ին, ամառային մեկամսյա արձակուրդից հետո, կրկին վերաբացվեցին Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի դռները` վերըսկսելու 2009-2010 թթ. նոր ուսումնական տարին:
Լինելով սփյուռքի հնագույն կրթօջախներից մեկը, գտնվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո եւ վայելելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր ուշադրությունը` Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը շարունակում է կրթական գործունեություն ծավալել հեռավոր Հնդկաստանում, որի դռները միշտ բաց են ուսումնատենչ հայ աշակերտների համար:
Այժմ Հայոց Մարդասիրական ճեմարանում ուսանում են հնդկահայ, ինչպես նաեւ Հայաստանից, Պարսկաստանից եւ Իրաքից ժամանած հայորդիներ, որոնք գալիս են հեռավոր վայրերից` գիտելիքներ ձեռք բերելու եւ հայեցի դաստիարակություն ստանալու համար:
Այս տարի եւս Մարդասիրական ճեմարանը համալրվեց Իրաքից ժամանած մի խումբ հայ պատանիներով, ինչպես նաեւ Հայաստանից հրավիրված ուսուցչուհիներով:
Նկարներում - կենտրոնում. հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյան` հոգեւոր հովիվ եւ կառավարիչ, աջ կողմում. Արժանապատիվ Տ. Ավետիս քհն. Համբարձումյան` վարչական տնօրեն, ձախ կողմում. Տիար Սումիթրա Մալիկ` կրթական տնօրեն, աշակերտների եւ ուսուցչական կազմի հետ միասին: