Ծառատունկ Մայր Աթոռի «Արևադաշտի Էօրնեկեան մանկապարտեզում»

Ծառատունկ Մայր Աթոռի «Արևադաշտի Էօրնեկեան մանկապարտեզում» 15.04.2015
Ծառատունկ Մայր Աթոռի «Արևադաշտի Էօրնեկեան մանկապարտեզում»

     Ապրիլի 15-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Արևադաշտի Էօրնեկեան մանկապարտեզում» իրականացվեց ծառատունկ՝ ի նշան հայ ժողովրդի վերածննդի:
Միջոցառումը կայացավ համագործակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF)` 2014 թ. հունիսի 23-ին կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում:
     Ձեռնարկին իրենց մասնակցությունը բերեցին ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսը, Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, հոգևոր հայրեր, համայնքային ղեկավարությունը, հյուրեր, մանկապարտեզի պաշտոնեությունը, մանկավարժները, սաները և ծնողները:
Ծառատունկին մասնակից երեխաները ստացան նաև փոքրիկ նվերներ:

Քրիստոնեական դաստիարակության կենտրոն