Ծաղկազարդը` մանուկների օրհնության օր

Ծաղկազարդը` մանուկների օրհնության օր

Ապրիլի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Ծաղկազարդը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի տոնը, որը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև որպես մանուկների օրհնության օր:

Այդ օրը, Ս. Պատարագի ավարտին, բոլոր եկեղեցիներում կկատարվի մանուկների օրհնության հատուկ արարողություն: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մանուկների օրհնություն տեղի կունենա նաև ժամը 1000-ին:

Մայր Աթոռում Ս. Պատարագից հետո մանուկների համար կանցկացվի կավճանկարի մրցույթ: