Խոր Վիրապ վանքի ուխտի օր

Խոր Վիրապ վանքի ուխտի օր

Հունիսի 25-ին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին տոնելու է Սուրբ Գրիգոր Լուսավորչի` խոր վիրապից ելնելու տոնը, որը հռչակվել է Սուրբ Խոր Վիրապ վանքի ուխտի օր:

Այս առիթով Մայր Աթոռի Վանորեից տեսչությունը կազմակերպում է ուխտագնացություն: Առավոտյան 1030-ին Խոր Վիրապի վանք կտարվեն Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները, 1100-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո կկատարվի Սուրբ մասունքներով մասնավոր օրհնության արարողություն:

Ս. Լուսավորչի մասունքները հավատացելոց խոնարհության համար վանքում կմնան մինչեւ նույն օրվա երեկոյան ժամերգության ավարտըª ժամը 1800: