Խաղաղության միջազգային համագումարի նախապատրաստական հավաք
Սեպտեմբերի 15-22-ը, Հունաստանի Լերոս կղզում, հրավիրվել է 2011 թվականին Յամայկայում կայանալիք Խաղաղության միջազգային համագումարի նախապատրաստական հավաք, որի կազմակերպիչներն են Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը եւ Կոստանդնուպոլսի Հույն Տիեզերական Պատրիարքությունը:
Հավաքին իբրեւ քննարկման նյութ ընտրված են հետեւյալ թեմաները` «Խաղաղությունը սրտից ներս», «Խաղաղությունն ընտանիքում», «Խաղաղությունը վիրտուալ աշխարհում», «Խաղաղություն երկրի վրա` Խաղաղություն երկրի հետ» եւ այլն:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս հավաքին ներկայացնում է Սեւանի Վազգենյան Հոգեւոր Դպրանոցի տեսուչ Տ. Գեւորգ աբեղա Սարոյանը: