Լրագրողների հավատարմագրում
Սույն թվականի սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը:
Մայր Աթոռը մեծապես կարևորում է Մյուռոնօրհնեքի արարողության լուսաբանման գործում զանգվածային լրատվամիջոցների մասնակցությունը:
Լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում կգործի մամուլի կենտրոն:
Հավատարմագրվելու համար ԶԼՄ ներկայացուցիչները (լրագրող, օպերատոր, լուսանկարիչ) պետք է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի [email protected] էլ. փոստին առաքեն`
1. նամակ-երաշխավորագիր լրատվամիջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի ստորագրությամբ և կնիքով,
2. անձը հաստատող փաստաթղթի օրինակ,
3. մեկ թվային լուսանկար (3x4 սմ չափերի):
Լրացուցիչ հարցերի համար կարող եք կապվել Տեղեկատվական համակարգ (+374 10) 51-71-27 հեռախոսահամարով: