Ի Տեր հանգչեց Տ. Զգոն քահանա Անտոնյանը

Ի Տեր հանգչեց  Տ. Զգոն քահանա Անտոնյանը 14.08.2015
Մահազդ


     Խոր ցավով հայտնում ենք, որ այսօր հանկարծամահ է եղել Շիրակի թեմի Ս. Նշան եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Զգոն քահանա Անտոնյանը:
     Թող ողորմած Աստված իր լուսեղեն հարկերի ներքո ընդունի Տեր Հոր հոգին և մխիթարություն պարգևի ընտանիքի անդամներին ու հավատացյալներին:
     Տեր Զգոնի վերջին օծման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 16-ին` Գյումրիի Ս. Նշան եկեղեցում:
     Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:


ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

     Տ. Զգոն քահանա Անտոնյանը (ավազանի անունը` Հովհաննես) ծնվել է 1961 թ. օգոստոսի 12-ին Երևանում:
     1968-1978 թթ. սովորել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 միջնակարգ դպրոցում:
     1983-1988 թթ. ուսանել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, իսկ հետագայում Բուենոս Այրեսի UCA համալսարանում:
     1989 թ. մայիսի 8-ին ձեռանբ Տ. Հուսիկ արքեպ.Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ:
     2002 թ. ապրիլի 28-ին ձեռամբ Տ. Նավասարդ արքեպ. Կճոյանի ձեռնադրվել է ամուսնացյալ հոգևորական:
     2002 թ.-ից ծառայության է կոչվել Շիրակի թեմում: