Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ

Ապրիլի 5-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Ծաղկազարդը` Երուսաղեմ մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի հիշատակը:

Ծաղկազարդի տոնն Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը հռչակել է որպես մանուկների օրհնության օր: Բոլոր եկեղեցիներում այդ առիթով կատարվելու է մանուկների օրհնության հատուկ արարողություն:

Տոնի առիթով տեղի են ունենալու`

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

- ժամը 930-ին Առավոտյան ժամերգության ավարտին նախագահությամբ Ամենայն Հայոց Հայրապետի Մայր Տաճարի առջեւ տեղի կունենա անդաստանի արարողություն եւ մանուկների օրհնություն.

- ժամը 1000-ին, բաց խորանի առջեւ Հայորդյաց տների կողմից կազմակերպվելու է կավճանկարի մրցույթ

Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի

ժամը 1400-ին կավճանկարի մրցույթ եւ մրցանակաբաշխություն:

Սիրով հրավիրում ենք զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին լուսաբանելու այս միջոցառումները: