Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԾԱՆՈՒՑԵԼ
Հայրապետական Սրբատառ կոնդակ Ադանայի հայոց կոտորածների 100-ամյա տարելիցի առիթով
Ապրիլի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու բոլոր թեմերի եկեղեցիներում, հընթացս Սուրբ եւ Անմահ Պատարագի կհրապարակվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը Ադանայի հայոց կոտորածների 100-ամյա տարելիցի առիթով:
Հավարտ Պատարագի կկատավի նաեւ հոգեհանգիստ ` Ադանայում զոհված հայորդիների հոգիների հանգստության համար: