Ժողով Հնդկաստանի Բագալոր քաղաքում
Ժողով Հնդկաստանի Բագալոր քաղաքում
Սեպտեմբերի 18-23-ը, Հնդկաստանի Բագալոր քաղաքում տեղի ունեցավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և Վատիկանի համատեղ հանձնախմբերի հանդիպումը` ՙԱղոթքի շաբաթ հանուն քրիստոնեական միության՚ 2013 թվականի վերջնական տեքստը պատրաստելու նպատակով:
Այդ տեքստն այս տարի պատրաստել էին Հնդկաստանի ուսանողների քրիստոնեական շարժման անդամները` հիմնվելով Հնդկաստանում այսօր տիրող քաղաքական, սոցիալական և կրոնական իրավիճակի վրա:
Քննարկումների արդյունքում աշխատանքային խմբին հաջողվել է պատրաստել ՙԱղոթքի շաբաթ հանուն քրիստոնեական միության՚ 2013 թվականի վերջնական տեքստը, որը առաջիկային կփոխանցվի ամբողջ աշխարհի քրիստոնեական համայնքներին:
Որպես Հայ Եկեղեցու ներկայացուցիչ ժողովին մասնակցեց տիկին Անի Ղազարյանը: