Թափուր աշխատատեղ Մայր Աթոռի Ինտերնետային գրասենյակի համար
Հասարակական լրատվության գծով հատուկ
մասնագետ Ինտերնետային գրասենյակ
Առաջնային պարտականություններն են` պատրաստել եւ տեղադրել տեքստեր, լուսանկարներ եւ տեսանյութեր Հայ Եկեղեցու հասարակական-լրատվական էլեկտրոնային էջերի վերաբերյալ, ինչպես նաեւ տնօրինել բոլոր էլեկտրոնային էջերը` Հայ Եկեղեցու պաշտոնական կայքի, Տեղեկատվական համակարգի եւ Շողակաթ հեռուստաընկերության հետ համաձայնեցնելով:
Անհրաժեշտ հմտություններ`
1. Հայերեն եւ անգլերեն լեզվի բանավոր եւ գրավոր իմացություն:
2. Գերազանց գրողական հմտություն:
3. Հասարականան լրատվության բնագավառում գրողական փորձի առկայություն:
4. Հասարականան-լրատվական նյութեր, այդ թվում` տեքստեր, լուսանկարներ եւ տեսանյութեր տեղադրելու փորձառություն:
5. Համակարգչի եւ ինտերնետի իմացություն եւ օգտագործման փորձ:
Նախընտրելի է կրթական բարձր աստիճան համակարգչային գիտության կամ հարակից բնագավառներում:
Աշխատանքային պարտականություններ`
1. Ժամանակին ստեղծել եւ տեղադրել նյութեր` ներառյալ հաղորդագրություններ, իրադարձությունների մասին տեղեկություններ, հղումներ եւ տեսանյութեր Սուրբ Էջմիածնի երկրպագուների` Facebook-ում տեղադրված էջում:
2. Հսկել Facebook-ում տեղադրված Սուրբ Էջմիածնի երկրպագուների էջի մեկնաբանությունները եւ ՙԸնկերների՚ տվյալների բազան:
3. Կազմակերպել եւ ղեկավարել Սուրբ Էջմիածնի նոր երկրպագուների` Facebook-ում եւ Twitter-ում ընդգրկված խմբերը:
4. Պատրաստել եւ տեղադրել նյութեր Սուրբ Էջմիածնի Twitter-ի էջում:
5. Հսկել Սուրբ Էջմիածնի երկրպագուներին Սուրբ Էջմիածնի Twitter-ի էջում:
6. Ստեղծել եւ տեղադրել տեսանյութեր եւ բացատրություններ Հայ Եկեղեցու YouTube-ի էջում:
7. Հետեւել Հայ Եկեղեցու YouTube-ի էջի մեկնաբանություններին:
8. Հետեւել հատուկ իրադարձություններին նաեւ գիշերային ժամերին եւ հանգստյան օրերին` տեղեկություններ հավաքելու, նյութեր ստեղծելու եւ Facebook-ում եւ Twitter-ում տեղադրելու համար:
9. Համագործակցել լրատվության եւ տեխնիկական գծով հատուկ մասնագետի հետ` տեսանյութեր ստեղծելու եւ տեղադրելու համար:
10. Աշխատել Մայր Աթոռի բաժինների կամ այլ հաստատությունների հետ` անհրաժեշտ նյութեր ձեռք բերելու համար