«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանը, այս տարի առաջին անգամ, մասնակցում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Այդ առիթով, ժ. 18:00-ից բաց են լինելու Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանի դռները:
Հատուկ այդ միջոցառման շրջանակում Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանում առաջին անգամ կկազմակերպվի Հայրապետական որոշ նվիրական խորհրդանշանների, Ամենայն Հայոց Հայրապետներին տրված եկեղեցական ու պետական պարգևների, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվո բարձր շքանշանների ցուցահանդես:
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
18:00 Միջոցառման սկիզբ:
18:15 «Հայրապետական խորհրդանշաններ և պարգևներ» ցուցահանդեսի բացում:
19:30 երգչախմբային համերգ Ս. Էջմիածնի Մայր Տաճարում:
Հանդես կգա Մայր Տաճարի քառաձայն երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Շարբաթյան), ծրագրում` հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
21:00 Երգեհոնային համերգ Ս. Էջմիածնի Մայր Տաճարում:
Հանդես կգա երգեհոնահար Թերեզա Ոսկանյանը, ծրագրում` հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
23:30 Հանգստյան ժամերգություն Ս. Էջմիածնի Մայր Տաճարում:
24.00 Միջոցառման ավարտ:
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ