Էկումենիկ ժողովներ
Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը Ժնեւում, Միացյալ Ազգերի Կազմակերպության Մարդու Իրավունքների խորհրդի 15-րդ նստաշրջանի հետ համատեղ, կայացավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Միջազգային հարաբերությունների հարցերով հանձնախմբի հանդիպումը` նվիրված Միացյալ ազգերի պաշտպանության շաբաթին:
Հանդիպումը նվիրված էր իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը եւ Նիգերիայում տիրող իրավիճակին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջազգային հանրության աջակցության հնարավորությունները` տիրող իրավիճակը շտկելու եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ:
Էկումենիկ եւս մեկ ժողով տեղի ունեցավ հոկտեմբերի 2-8-ը Տիրանայում (Ալբանիա): Ժողովի ընթացքում քննարկվեցին միջազգային մարտահրավերների ազդեցություններն եկեղեցիների վրա, ինչպես նաեւ մշակվեցին ծրագրեր էկումենիկ համագործակցության եւ փոխօգնության նոր ռազմավարություն ձեւավորման համար:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ վերոնշյալ ժողովներին մասնակցեց եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան կլոր սեղան հիմնադրամի աշխատակից