Զորակցություն հայ ժողովրդին
Սեպտեմբեր 13-ից 14-ը Հունաստանի Կրետե կղզում գումարվեց Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի Կենտրոնական կոմիտեի տարեկան ժողովը:
Ժողովի ընթացքում ի շարս այլ հարցերի քննարկվեց նաեւ Հունգարիայի կողմից Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ Ադրբեջանում ազատ արձակման հարցը:
ԵԵԿ Կենտրոնական կոմիտեի անդամները ցավ են արտահայտել Ադրբեջանի նախագահի կողմից հանցագործին շնորհված անհարդուրժելի ներման կապակցությամբ` իրենց համերաշխությունն ու զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն` աղոթելով, որ արդարությունը հաստատվի եւ ազգերի միջեւ թագավորեն խաղաղությունն ու փոխըմբռնումը: Այս առնչությամբ Կենտրոնական կոմիտեն պաշտոնական գրություն է ուղղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Ցավալի իրողության առիթով հայ ժողովրդին իր զորակցությունն է հայտնել նաեւ Հնդիկ Մալանկարա Եկեղեցու պետ Նորին Սրբություն Բասիլիոս Մարթովմա Պողոս Երկրորդը: