Երկխոսություն Արեւելյան Ուղղափար եւ Հռոմի Կաթուիկ Եկեղեցիների Միջեւ

Հունվարի 25-29-ը Հռոմում տեղի ունեցավ Արեւելյան Ուղղափառ եկեղեցիների եւ Կաթոլիկ եկեղեցու միջեւ երկխոսության հանձնախմբի ամենամյա հանդիպումը:

Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ կատարվեց երկու հիմնական թեմաների` «Քրիստոնեական միությունը եւ Եկեղեցիների փոխհարաբերությունները մինչեւ Ե դարը» եւ «Վանականության դերը Եկեղեցում»:

Հանդիպմանն Արեւելյան Ուղղափառ եկեղեցիները ներկայացնում էին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին եւ Ղպտի, Ասորի, Եթովպիայի, Էրիթրեայի եկեղեցիները:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ ժողովին Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը ներկայացնում էին Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը եւ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը ներկայացնում էին Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը եւ Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը: