Երիտասարդական հավաք Լիոնում

Մայիսի 29-ից հունիսի 2-ը Լիոնում Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի Միավորված երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի կունենա ԵԵԿ 13-րդ համաժողովին մասնակից երիտասարդական պատվիրակությունների նախապատրաստական հավաք «Քրիստոսի կողմից մեկ հույսի կոչված» թեմայով:

Հավաքի նպատակն է ներկայացնել Եվրոպայի Միավորված երիտասարդական կազմակերպությունները, բացատրել Լիոնի 13-րդ համաժողովի դերն ու նշանակությունը, խրախուսել մասնակիցներին` Եվրոպայի էկումենիկ շարժման ապագա գործունեությունը ակտիվացնելու նպատակով:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հավաքին կմասնակցի Տ. Շահե աբեղա Անանյանը: