Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օր

Հունիսի 27-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի նշխարները գտնելու տոնը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ տարիներ առաջ տոնը հռչակվել էր Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Ուխտի օր:

Այս առիթով Մայր եկեղեցում ժամը 1100-ին կմատուցվի Ուխտի Սուրբ Պատարագ, հավարտ որի եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ` մասնակցությամբ Հայորդյաց Տների սաների եւ «Գրիգոր Լուսավորիչ» մանկական երգչախմբի:

Վերջում կկատարվի մատաղի օրհնություն եւ հյուրասիրություն: Ծրագրի ավարտին Լուսավորչի Կանթեղի ճրագը կբաժանվի հավատացյալներին:

Սիրով հրավիրում ենք լրատվամիջոցների ներկայացուցիչներին` լուսաբանելու այս միջոցառումը: