«Եվրոպայի ապագա արժեքներն ու հեռանկարները» թեմայով ժողով Հռոմում
Մարտի 23-25-ը Հռոմում Եվրոպական Համայնքի Եպիսկոպոսների կոնֆերանսի հանձնախմբի հովանավորությամբ կգումարվի «Եվրոպայի ապագա արժեքներն ու հեռանկարները» թեմայով ժողով` Եվրոպական համաձայնագրի 50-րդ տարեդարձի առիթով:
Ժողովին կմասնակցեն հոգեւորական, քաղաքական եւ հասարակական գործիչներ, որոնց թվում Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Տարչիզիո Բերտոնեն, Եվրոպայի խորհրդարանի նախագահ Հանս Գերտ Պոտերինգը, Եվրոպական հանձնախմբի փոխնախագահ Ֆրանկո Ֆրատինին, Իտալիայի Հանրապետության Վարչապետ Ռոմանո Պրոդին, Գերմանիայի Ներքին Գործերի նախարար Դոկ. Վոլֆգանգ Շաուբլեն, Իռլանդիայի նախագահ` Մարի ՄաքԱլիսին, Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի նախագահ` վերապատվելի Ժան Առնոլդ դե Կլերմոնը, ներկայացուցիչներ տարբեր եկեղեցիներից:
Մարտի 24-ին ժողովականները կհանդիպեն Հռոմի Սրբազան Քահանայապետ Բենեդիկտոս ԺԶ Պապի հետ:
Այս ժողովին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, որը ներկաներին կփոխանցի Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու բարեմաղթանքները: Անուշավան Սրբազանը նաեւ հանդիպում կունենա Եվրոպական Համայնքի Եպիսկոպոսների կոնֆերանսի հանձնախմբի ղեկավարության հետ` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ կոնֆերանսիհանձնախմբի միջեւ համագործակցությունն առավել սերտացնելու նպատակով:
Հռոմում Սրբազան Հայրը կհանդիպի նաեւ Իտալիայի հայոց հոգեւոր հովիվ Հոգեշնորհ Տ. Առեն վրդ. Շահինյանի եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի` Հռոմում ուսանող միաբանների հետ: