Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի «Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախմբի ժողովը Մայր Աթոռում

Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի «Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախմբի ժողովը Մայր Աթոռում 18.06.2007

Հունիսի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսեց Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) «Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախմբի ժողովը« որին մասնակցում են շուրջ 35 ներկայացուցիչներ Եվրոպայի քրիստոնեական եկեղեցիներից: Ժողովի բացումից առաջ Սբ. Գայանե վանքում տեղի ունեցավ համատեղ աղոթքի արարողություն, որի ընթացքում ներկաներն աղոթեցին քրիստոնեական եկեղեցու միասնության եւ եկեղեցիների միջեւ կապերի առավել սերտացման եւ զորացման համար: Արարողության ընթացքում ներկաներին բարի գալուստ մաղթեց Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը` ժողովականներին փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու բարեմաղթանքը:

Նույն օրը տեղի ունեցավ ԵԵԿ-ի «Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախմբի ժողովի պաշտոնական բացումը, որի ընթացքում ժողովականներին ողջունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: «Մեր Եկեղեցին բաց է ամենքի համար եւ մեզ համար մեծ պատիվ է Ձեզ ընդունել եւ հնարավորություններ ստեղծել Ձեր աշխատանքների բարեհաջող ընթացքի համար: ...Մենք գիտենք, սիրում եւ պահպանում ենք մեր դավանությունն ու եկեղեցական ավանդությունը, սակայն ցանկանում ենք հարգել եւ հաղորդ դառնալ քրիստոնեական այլ եկեղեցիների փորձառությանը եւս»,-նշեց Սրբազան Հայրն իր խոսքում: Ապա հանձնախմբի անունից պատասխան խոսքով հանդես եկավ հանձնախմբի համանախագահ տիկին Անթիե Հայդեր Ռոթթվիլմը: Նա շնորհակալություն հայտնեց Մայր Աթոռի ջերմ ընդունելության եւ Հայոց Եկեղեցու հարուստ հոգեւոր ժառանգությանը հաղորդակցվելու հնարավորության համար:

Օրվա նիստերի ընթացքին ժողովականներն առանձին աշխատանքային խմբերում քննարկեցին «Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախմբի առաջնահերթ խնդիրներն անդամ եկեղեցիներում:

Հանձնախմբում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Հոգեշնորհ Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը:

ԵՎՐՈՊԱՅԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ

Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսը (ԵԵԿ) 126 եկեղեցիների ընկերակցություն է« որի հետ համագործակցում են Եվրոպա մայրցամաքի բոլոր երկրներից 43 կազմակերպություններ: Այն հիմնադրվել է 1959թ© եւ գրասենյակներ ունի Ժնևում« Բրյուսելում եւ Ստրասբուրգում:

ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԵԿ-ԻՆ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Եկեղեցիների Եվրոպական կոնֆերանսի անդամ է 1977թ.-ից: 2003 թ. հունիսի 25-ից հուլիսի 2-ը Նորվեգիայի Թրոնդհայմ քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի 12-րդ Գլխավոր Ասամբլեան, որին մասնակցեց Հայոց Եկեղեցու պատվիրակությունը: Ասամբլեայի ընթացքում Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արք. Պետրոսյանն ընտրվեց ԵԵԿ Կենտրոնական Կոմիտեի անդամ: Նույն տարի այս կառույցին անդամակցեցին Մայր Աթոռի միաբան Տ. Հովակիմ վրդ. Մանուկյանը, որպես «Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախմբի անդամ եւ երեցկին Փոլա Դեւեջյանը «Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախմբի «Արդարություն, խաղաղություն եւ հաշտություն» աշխատանքային խմբի անդամ: Այս տարիներին Մայր Աթոռն իր պաշտոնական տեսակետն է հայտնել Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության հարցի եւ «Կարտա էկումենիկա» կոչվող փաստաթղթի վերաբերյալ, որը եկեղեցիների համագործակցության նոր ձեւերի, ազգերի ու կրոնների միջեւ երկխոսության հրամայականների մասին է:

Անդամակցելով այս կառույցներին Հայ Եկեղեցին նաեւ իր նպաստն է բերում էկումենիզմի զարգացման գործին: Միջեկեղեցական հարաբերություններում` հատկապես կյանքի է կոչել ԵՀԽ-ի եւ Էկումենիկ շարժման տեսլականի կարեւոր կետերից մեկը` համագործակցությունը եկեղեցիների ու քրիստոնեական հարանվանությունների ներկայացուցիչների հետ:

2004թ© հոկտեմբերի 5-ին ԵԵԿ-ի «Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախմբի գործադիր կոմիտեն Թուրքիայի անդամակցության հարցի շուրջ հանդես է եկել հայտարարությամբ` նշելով© «Եվրամիությունը պետությունների եւ ազգերի մի համայնք է, ուր պարտադիր են փաստաթղթերով հռչակված արդարության եւ խաղաղության, համերաշխության եւ բազմազանության, հաշտության եւ հանդուրժողականության, խոսքի ազատության եւ փոխադարձ հարգանքի արժեքները, եւ Եվրամիությունը ջանքեր է ի գործ դնում դրանք ամենօրյա կյանքի մասը դարձնելու համար: Ներկա փուլում Թուրքիայում այս արժեքների միեւնույն արտահայտությունը մենք չենք տեսնում: Տակավին բանտերում բռնությունների, խոսքի ազատությունն ընդունելու խնդիրների, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների հանդեպ ճնշումների մասին հաղորդումներ են լինում: Պատմության ճշմարիտ հետազոտությունը, մասնավորաբար դրա այն մասը, որ առնչվում է Թուրքիայի հարաբերություններին հարեւան երկրների հետ եւ որն ընդգրկում է պատճառած ցավերի եւ վիրավորանքների ճանաչումը, նախապայման է հասարակության մեջ հիշողությունը բժշկելու եւ ճշմարիտ հաշտեցման: Այն դեռ ձեռք բերված չէ: Այս առումով հայ փոքրամասնության հետ հարաբերությունը հատուկ ուշադրության է արժանի: "Այս առումով Եվրոպայի Եկեղեցիներն արտահայտում են իրենց խորը անհանգստությունը քրիստոնեական փոքրամասնությունների վերաբերյալ: Չնայած Թուրքիայի պատասխանատու իշխանությունների խոստումներին, երկրում քրիստոնեական համայնքները տակավին շատ խնդիրների են բախվում օրինական ճանաչման, սեփականատիրական իրավունքների եւ կրթական ծրագրի զարգացման հարցերում»:

2005թ© Մեծ Եղեռնի 90-ամյակի առիթով ԵԵԿ-ն հայտարարությամբ դատապարտեց հայոց ցեղասպանությունը եւ կոչ արեց անդամ եկեղեցիներին` այդ օրը աղոթելու հայ նահատակների հոգիների խաղաղության համար:

ԵԵԿ-ի «ԵԿԵՂԵՑԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ

ԵԵԿ-ի «Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախումբն ստեղծվել է 1999թ© որպես արդյունք ԵԵԿ-ի եւ Եվրոպայի Էկումենիկ հանձնախմբի Եկեղեցի եւ հասարակության հանձնախմբի երկարատեւ աշխատանքի եւ միացման գործընթացի: Հանձնախմբի աշխատանքներին մասնակցում են 125 անդամ եկեղեցիներ ողջ Եվրոպայից« որոնք հարաբերվում եւ համագործակցում են Եվրամիության կառույցների եւ Եվրախորհրդի հետ: Այն բաժանմունքներ ունի Բրյուսելում եւ Ստրասբուրգում« ինչպես նաեւ ամուր կապ Ժնևի ԵԵԿ-ի բաժնի հետ: «Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախմբի տնօրինության նստավայրը Բրյուսելն է: Հանձնախմբի նպատակներն են`

- խթանել էկումենիկ երկխոսությունը եւ համագործակցությունն անդամ եկեղեցիների միջեւ հատկապես եկեղեցուն եւ հասարակությանը հուզող խնդիրներում«
- հնարավորություն ստեղծել անդամ եկեղեցիների համար` հանդիպելու եւ ուղիների փնտրելու համար հանուն բարօր Եվրոպայի«
- քաջալերել քրիստոնեական ներդրումը Եվրոպայի քաղաքական« սոցիալական եւ տնտեսական կյանքում«
- որպես եվրոպական կառույցների ուժեղ գործակից աջակցել եվրոպական համերաշխությանը, հաշտեցմանը եւ մարդկային արժանապատվության պահպանմանը«

Հանձնախմբի գործունեության շրջանակներում երկարաժամկետ խմբեր են հաստատվել 2004-2009թթ© աշխատանքային հետեւյալ ծրագրերի համար`

- եվրոպական ինտեգրում
- Եվրախորհրդի օրենսդրություն
- խաղաղություն« ապահովություն և հաշտեցում
- բիոէթիկա և բիոտեխնիկա
- մարդու իրավունքեր և կրոնի ազատություն
- սոցիալական խնդիրներ

ԵԵկ-ն նաեւ աշխատանքներ է տանում հետևյալ ուղղություններով`

- գլոբալիզացիա
- կայուն զարգացում
- տարածքային խնդիրներ
- գյուղատնտեսություն և գյուղական կյանք
- սեռերի հավասարություն
- կրթություն
- միջկրոնական երկխոսություն