Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի «Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախմբի ժողովը Մայր Աթոռում
Հունիսի 15-19-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի «Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախմբի ժողովը« որին կմասնակցեն շուրջ 35 ներկայացուցիչներ Եվրոպայի քրիստոնեական եկեղեցիներից:
Ժողովների ընթացքում կքննարկվեն «Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախմբի առաջնահերթ խնդիրներն անդամ Եկեղեցիներում« Եվրոպայի սահմանադրության ապագան« մասնակիցները կանդրադառնան Եվրոպայի եկեղեցիներին եւ միջմշակութային երկխոսությանը« կլսվի 2006թ© հաշվետվությունը: Նախատեսվում են նաեւ աշխատանքային քննարկումներ Եվրոպային հուզող մի շարք կարեւոր հարցերի շուրջ« ինչպես նաեւ Հայաստանում ԵԱՀԿ-ի դերի վերաբերյալ:
Ժողովի մասնակիցները հանդիպում կունենան Ն©Ս©Օ©Տ©Տ© Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի« Մայր Աթոռի միաբանության հետ« կայցելեն Ծիծեռնակաբերդ« կիրակի օրը Մայր Տաճարում կմասնակցեն Ս© Պատարագին« կլինեն Մայր Աթոռի թանգարաններում: Նախատեսվում են նաեւ այցելություններ հայկական տարբեր եկեղեցիներ եւ սրբավայրեր: