Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի «Եկեղեցի եւ Հասարակություն» հանձնախմբի հանդիպումը

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական Հարաբերությունների բաժինը տեղեկացնում է, որ սույն թվականի հոկտեմբերի 19-21-ը Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի «Եկեղեցի եւ Հասարակություն» հանձնախմբի կողմից հրավիրված անդամ եկեղեցիների հասարակական հարցերով զբաղվող ներկայացուցիչների հանդիպումը:

Օրակարգի հիմնական հարցերը ծավալվել են «Եվրոպայի ապագան եւ Եվրոպական Սահմանադրությունը» եւ «Մրցակցայնության բալանսը եւ Եվրոմիության Լիսաբոնյան ռազմավարության ընկերային կայունությունը» հիմնական թեմաների շուրջ:

Հայ Առաքելական Եկեղեցին այդ հանդիպմանը ներկայացնում էր Ամստերդամի հոգեւոր հովիվ Հոգեշնորհ Տ. Տաթեւ վրդ. Հակոբյանը: