Եվրոպական խորհրդարանի պահպանողականների ու ռեֆորմիստների խմբի պատգամավորների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Ապրիլի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պահպանողականների և ռեֆորմիստների խմբի պատգամավորների պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի:
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց նման այցելությունները, որոնք նպաստում են ԵԽ-Հայաստան կապերի ամրապնդմանը: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց պատգամավորներին այն ջանքերի համար, որ ներդրվում են Հայաստանի եվրոինտեգրման ճանապարհին:
Վեհափառ Հայրապետը նաև պատասխանեց Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում առնչվում էին Հայ Եկեղեցու հարաբերություններին Քույր Եկեղեցիների հետ, տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված հոգևոր առաջնորդների ջանքերին և հասարակության կյանքում կրոնի և հոգևոր արժեքների դերակատարությանը: