Եվրոպական եւ Միջինասիական երկրների կրոնական կազմակերպությունների ֆորում Բելառուսում

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը Մինսկում տեղի կունենա Եվրոպական եւ Միջինասիական երկրների կրոնական կազմակերպությունների ֆորումը` նվիրված ազգաբնակչության եւ զարգացման թեմաներին, որի ընթացքում կքննարկվեն ընտանեկան խնդիրներին վերաբերող խնդիրների լայն շրջանակ:

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Առաքելական Եկեղեցուց ֆորումին կմասնակցեն Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն դր. Կարեն Նազարյանը:

ֆորումի բացման օրը «ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամի համագործակցությունը կրոնական կազմակերպությունների հետ» թեմայով բանախոսությամբ հանդես կգա դր. Կարեն Նազարյանը, իսկ հաջորդ օրը «Կրոնական կազմակերպությունների փորձի փոխանակումը» թեմայով` Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: