Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի եւ Եվրոպայի Բողոքական Եկեղեցիների Միության չորրորդ հավաքը
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Վիեննայում «Մկրտությունը մեր Եկեղեցիների կյանքում» թեմայով տեղի ունեցավ Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի եւ Եվրոպայի Բողոքական Եկեղեցիների Միության չորրորդ հավաքը, որին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մասնակցեց Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը:
Հավաքի ընթացքում զեկուցողներն անդրադարձան Ուղղափառ եւ Բողոքական եկեղեցիներում մկրտության խորհրդին առնչվող խնդիրներին:
Ժողովականները Կարդինալ Քյոնինգ Հաուսի մատուռում մասնակցեցին նաեւ երեկոյան ուղղափառ աղոթքի արարողությանը: