Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Կենտրոնական կոմիտեի նիստ Կրետեում

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի  Կենտրոնական կոմիտեի նիստ Կրետեում    07.09.2012
Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Կենտրոնական կոմիտեի նիստ Կրետեում

Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ը Կրետեում տեղի ունեցավ  Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Կենտրոնական կոմիտեի նիստը, որի օրակարգի հիմնական նյութը 2013 թ. աշնանը Հարավային Կորեայի Բուսան քաղաքում տեղի ունենալիք ԵՀԽ գլխավոր համաժողովն էր: Համաժողովն անցկացվելու է «Կյանքի Աստված, ցույց տուր մեզ արդարության եւ խաղաղության ճանապարհը» խորագրի ներքո:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ժողովին մասնակցեցին ԵՀԽ Գործադիր կոմիտեի անդամ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը եւ ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի անդամ Փոլա Տեր-Մաթոյանը:

Ժողովի ավարտին տեղի ունեցավ հանդիպում ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի Ուղղափառ անդամների եւ Գլոբալ քրիստոնեական ֆորումի ներկայացուցիչների միջեւ, որտեղ տեղեկություններ փոխանցվեցին Գլոբալ քրիստոնեական ֆորումի գործունեության եւ հետագա զարգացման մասին: