«Եկեղեցիները երկխոսության մեջ» հանձնախմբի հանդիպում Հունաստանում
Մայիսի 18-23-ը Հունաստանի Վոլոս քաղաքում, Դիմիտրիասի Ուղղափառ ակադեմիայում տեղի կունենա Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի «Եկեղեցիները երկխոսության մեջ» հանձնախմբի հերթական չորրորդ հանդիպումը: Ժողովին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կմասնակցի նույն հանձնախմբի համանախագահ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն «Եկեղեցիները երկխոսության մեջ» հանձնախմբի կատարած աշխատանքները եւ ապագա ծրագրերը, Ուղղափառ եկեղեցիների հարաբերությունները բարենորոգչական եկեղեցիների հետ, Եվրոպայում էկումենիկ գործընթացի արդի վիճակը եւ այլ հարցեր: