«Եկեղեցիները Երկխոսության մեջ» հանձնախմբի հանդիպումը Իսպանիայում
Մայիսի 11-14-ը Իսպանիայի Մալագա քաղաքում տեղի է ունենալու Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի «Եկեղեցիները Երկխոսության մեջ» հանձնախմբի 6-րդ պլենար հանդիպումը:
Հանդիպման թեման է` Կրոնների աստվածաբանությունը, Փոքրամասնական եւ մեծամասնական Եկեղեցիների փոխհարաբերությունները:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժողովին մասնակցում է Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: