Եկեղեցականների նոր նշանակումներ

Եկեղեցականների նոր նշանակումներ

 

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
    Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Գառնիկ աբեղա Մխիթարյանը, ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Գուգարաց թեմում:
    Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Ղևոնդ աբեղա Սաղաթելյանը, ազատվելով Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի ավագ վերակացու:
    Արժանապատիվ Տ. Առնակ քահանա Հարությունյանը, ազատվելով Արգենտինայի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, իր հոգևոր սպասավորությունը կշարունակի Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: