Եթովպիայի Հազարամյակի •ա•աթնաժողով
Սեպտեմբերի 25-27-ը, Եթովպիայի Ուղղափառ Թեւահեդո Եկեղեցու գահակալ Նորին Սրբություն Աբբա Պաուլոսի հրավերով Ադիս Աբեբայում տեղի ունեցավ Եթովպիայի Հազարամյակի գագաթնաժողովը, որին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մասնակցեցին Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը եւ Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը:
Գագաթնաժողովի ընթացքում Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանն ընթերցեց նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը` ուղղված ժողովականներին:
Գագաթնաժողովի ընթացքում քննարկումներ տեղի ունեցան աշխարհի արդի մարտահրավերների, խաղաղության հաստատման, ինչպես նաեւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի շուրջ: