ԵՀԽ 10-րդ համաժողովի վերջին հանդիպումը

ԵՀԽ 10-րդ համաժողովի վերջին հանդիպումը

     Եկեղեցիների Համաշխարհային  Խորհրդի10-րդ համաժողովի եզրափակիչ նիստին պատվիրակները լսեցին, քննարկեցին, մշակեցին և ընդունեցին տարբեր հանձնախմբերի ներկայացրած զեկույցները, սահմանելով առաջիկա ութ տարիների ԵՀԽ գործունեության օրակարգը:
     Համաժողովը պաշտոնապես փակվեց եզրափակիչ  պլենար նիստով, որտեղ Կենտրոնական հանձնախմբի ատենապետ դոկտ. Վալտեր Ալթման եպիսկոպոսը և ԵՀԽ գլխավոր քարտուղար դոկտ. Օլավ  Ֆիկսի Տվեյտն իրենց գնահատանքն  արտահայտեցին ամփոփիչ խոսքում: Համաժողովի անդամների համար հուզիչ էր Կորեայի կոմիտեի նախագահ դոկտ. Կիմ Սամ Ուանի խոսքը, ով շարունակաբար շնորհակալություն էր հայտնում մասնակիցներին` Կորեա այցելելու և հանուն իրենց հավատի պայքարող և բազմաթիվ դժվարությունների միջով անցնող քրիստոնյա համայքին աջակցելու համար:
     Պլենար նիստի ավարտին, աղոթքից հետո,  Քեյփթաունում (Հյուսիսային Աֆրիկա) Հուշերի նորոգման միության տնօրեն Հայր Մայքլ Լապսլին պատգամեց իր վերջին քարոզը: Նա իր պատգամը հղեց Հայ եկեղեցու հավատավոր ժողովրդին. « Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.  Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեզ հիշեցրեց այն խորը ցավի մասին, որը հետևանքն է Հայոց Ցեղասպանության և այն լիովին ճանաչելու թերացումը պատասխանատուների կողմից: Ձերդ Սրբություն և համայն հայեր, այսօր, այստեղ ես հայտնում եմ ձեզ, այն մասին, որ մենք լսել ենք ձեզ. Ձեր ժողովուրդը իրոք զոհն է մեծագույն սխալի: Թող որ Մեծն Բժիշկն ուղեկցի ձեզ, որպեսզի այդ վերքերը սատարվեն և հայ ժողովուրդը կարողանա աջակից լինել մյուսներին իրենց հոգևոր նորոգման ճանապարհին»:
     Համաժողովի ընթացքում նորընտիր Կենտրոնական հանձնախումբը երկրորդ հանդիպումն ունեցավ: Ժողովը տեղի ունեցավ ութ նախագահներից մեկի՝ Անդրես արքեպիսկոպոս Ուեջրիդը (Շվեդիայի եկեղեցի) հանդիսապետությամբ:  Ընտրական հանձնախմբի ատենապետ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը կատարեց ժողովի բացումը: Նա  ընտրական հանձնախմբի ատենապետի և երկու փոխատենապետերի թեկնածությունը  ներկայացնելուց հետո ներկայացրեց  Ընտրական հանձնախմբի աշխատանքները: Կենտրոնական հանձնախումբը ընտրեց դոկտ. Ագնես Աբոումին (Քենյայի Անգլիական եկեղեցի) որպես ԵԽՀ-ի ատենապետ,իսկ որպես փոխատենապետեր ընտրվեցին դոկտ. Պրոֆ.Սասիմայի Գենադիոս մետրոպոլիտը (Արևելյան Ուղղափառ եկեղեցի) և եպիսկոպոս Մերի Էն Սվենսոնը (Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Մեթոդիստ եկեղեցի):
     Ընտրություններից հետո Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը Կենտրոնական հանձնախմբի գործադիր կոմիտեին ներկայացրեց  թեկնածուների ցուցակը: Քննարկումներից հետո Կենտրոնական հանձնախումբը ընտրեց Գործադիր կոմիտեի 23 անդամ` 4 տարի ժամկետով: Գործադիր կոմիտեի անդամների կազմում է նաև Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից Գերաշնորհ Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը: ԵՀԽ Կենտրոնական հաձնախմբի անդրանիկ նիստը կկայանա 2014 թվականի հուլիսին:
     Համաժողովի սկզբում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվեց Եկեղեցիների համաշխարային խորհրդի ութ նախագահներից մեկը: Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանն ու Փոլա Տեր-Մաթոյանը ընտրվեցին որպես  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայցուցիչներ ԵՀԽ Կենտրոնական կոմիտեում:
     ԵՀԽ համաժողովը Եկեղեցիների համաշխարային խորհրդի բարձրագույն կառավարող մարմին է, հանդիպումները տեղի են ունենում  է ութ կամ յոթ տարին մեկ անգամ: Համաժողովը հանձն է առնում վերանայել ծրագրերը,հրապարակել հայտարարություններ և սահմանելԵՀԽ ընդհանուր գործունեությանը, ինչպես նաև նշանակել նախագահներ ևԿենտրոնական հանձնախումբ, ովքեր հետևում են խորհրդի աշխատանքներին մինչ հաջորդ համաժողովի կայանալը: