ԵՀԽ կենտրոնական կոմիտեի հանդիպումը Ժնեւում
Փետրվարի 13-20-ը Ժնեւում (Շվեյցարիա) տեղի կունենա Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) Կենտրոնական Կոմիտեի հերթական հանդիպումը, որին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կմասնակցեն Կենտրոնական Կոմիտեում Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչներ Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը եւ երեցկին Փոլա Դեւեջյանը: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից ժողովին կմասնակցեն Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ալեմեզյանը եւ տիկին Նորա Բայրաքդարյան-Գափագյանը:
Հանդիպման ընթացքում կլսվեն Խորհրդի ղեկավար մարմինների զեկույցները, կքննվի նրա մեկ տարվա կատարած աշխատանքը եւ կանդրադառնան Եկեղեցիներին եւ մարդկությանը հուզող արդիական մարտահրավերներին: