ԵՀԽ Գլխավոր քարտուղար դոկտոր Սամուել Կոբիայի այցըՀայաստան

Սեպտեմբերի 24-ին Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գլխավոր քարտուղար դր. Սամուել Կոբիան ԵՀԽ Գործադիր կոմիտեի անդամ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի ուղեկցությամբ այցելեց ԵՊՀ Աստվածաբանական ֆակուլտետ, հանդիպում ունեցավ դասախոսական կազմի եւ ուսանողության հետ:

Նույն օրը ԵՀԽ Գլխավոր քարտուղարը ԵՀԽ Գործադիր վարչության հետ եղավ Սեւանի Վազգենյան Հոգեւոր դպրանոցում: Ճեմարանում պատվարժան հյուրերին ողջունեց դպրանոցի տեսուչ Տ. Մկրտիչ վարդապետ Պռոշյանը: Դպրանոցի սաները հանդես եկան հոգեւոր եւ ազգային երգերի ու ասմունքի հայտագրով: Վազգենյան դպրանոցում հնչեցրած իր խոսքում դր. Սամուել Կոբիան ներկայացրեց ԵՀԽ գործունեությունը եւ մեծապես կարեւորեց Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու դերը էկումենիկ գործընթացներում:

Ապա ԵՀԽ Գլխավոր քարտուղարն ու նրա գլխավորած պատվիրակությունը մեկնեցին Ծաղկաձոր, ուր ծանոթացան Կեչառիսի վանական համալիրին:

Սեպտեմբեր 25-28-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ԵՀԽ Գործադիր կոմիտեն կգումարի իր հերթական ժողովը: