ԵԵԿ Կենտրոնական կոմիտեի հանդիպումը Վիեննայում
Նոյեմբերի 14-17-ը Վիեննայում (Ավստրիա) տեղի կունենա Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) Կենտրոնական կոմիտեի հանդիպումը, որին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մասնակցում է ԵԵԿ Կոնտրոնական կոմիտեում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
Հանդիպման ընթացքում տարեկան հաշվետվությամբ հանդես կգա ԵԵԿ Գլխավոր Քարտուղար Քոլին Ուիլիամսը, կլսվեն «Եկեղեցիները երկխոսության մեջ», «Եկեղեցի եւ հասարակություն» եւ «Եվրոպայում գաղթականների հարցերով զբաղվող» հանձնախմբերի զեկույցները: Ժողովականները կանդրադառնան նաեւ Երրորդ Էկումենիկ Համաեվրոպական համագումարի ձեռքբերումներին եւ բացթողումներին, կհաստատվի 2009 թ. Լիոնում տեղի ունենալիք ԵԵԿ 13-րդ համագումարի նախապատրաստական կոմիտեն, որտեղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կունենա իր ներկայացուցիչը:
Միջեկեղեցական հարաբերությունների բաժին
Պատասխանատու` Եզնիկ արք. Պետրոսյան
Գրասենյակի վարիչ` Հովակիմ վրդ. Մանուկյան
Հեռ. 517 155/160
էլ. փոստ.