Դավանանքի ազատություն. խտրականության և քրիստոնյաների հալածանքների հիմնախնդիրը՚ խորագրով կոնֆերանս

Դավանանքի ազատություն. խտրականության և քրիստոնյաների հալածանքների հիմնախնդիրը՚ խորագրով կոնֆերանս Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը, Մոսկվայում Ռուս Ողղափառ եկեղեցու նախաձեռնությամբ գումարվեց ՙԴավանանքի ազատություն. խտրականության և քրիստոնյաների հալածանքների հիմնախնդիրը՚ խորագրով կոնֆերանս:
Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին քրիստոնյաների նկատմամբ տարբեր երկրներում կիրառվող հալածանքների և հետապնդումների հիմնահարցեր:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կոնֆերանսին մասնակցեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրեցին Ամերիկայի Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության նախագահ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: