«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը և ՀՀ Կրթության ու գիտության նախարարությունը նախաձեռնել են «Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ` նվիրված է հայ գրատպության 500-ամյակին:
Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կայացել են մրցույթի տարածաշրջանային և մարզային փուլերը: Տարածաշրջանային փուլին մասնակցել են ավելի քան 450 դպրոցներ, որոնցից լավագույն 75-ը մասնակցել են մրցույթի մարզային փուլին:
Նոյեմբերի 26-28–ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վաղարշապատի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տան դահլիճում կկայանա մրցույթի հանրապետական փուլը, որին կներկայանան թեմատիկ միջոցառումներով լավագույնս ներկայացած տասներկու դպրոցներ՝ Հայաստանի Հանրապետության մարզերից և Երևանից՝ հետևյալ ժամանակացույցով.
Օրը |
Մարզը |
Դպրոցը |
ժամը |
26-ը նոյեմբերի |
Արարատ |
Արտաշատի թիվ 2 միջն. դպրոց |
11.00-11.50 |
|
Ընդմիջում |
11.50-12.10 |
|
Երևան |
Թիվ 14 հատուկ դպրոց |
12.10-13.00 |
|
|
Ընդմիջում |
13.00-13.20 |
|
Վայոց Ձոր |
Եղեգնաձորի թիվ 1 հիմն. դպրոց |
13.20-14.10 |
|
|
Ընդմիջում |
14.10 -14.30 |
|
Սյունիք |
Քարահունջի միջն. դպրոց |
14.30-15.20 |
|
27-ը նոյեմբերի |
Արմավիր |
Վաղարշապատի թիվ 4 հիմն. դպրոց |
11.00-11.50 |
|
Ընդմիջում |
11.50-12.10 |
|
Երևան |
Թիվ 166 հիմն. դպրոց |
12.10-13.00 |
|
|
Ընդմիջում |
13.00-13.20 |
|
Գեղարքունիք |
Գավառի ավագ դպրոց |
13.20-14.10 |
|
|
Ընդմիջում |
14.10 -14.30 |
|
Լոռի |
Վանաձորի թիվ 20 հիմն. դպրոց |
14.30-15.20 |
|
28-ը նոյեմբերի |
Արագածոտն |
Ագարակի միջն. դպրոց |
11.00-11.50 |
|
Ընդմիջում |
11.50-12.10 |
|
Կոտայք |
Աբովյանի թիվ 2 հիմն. դպրոց |
12.10-13.00 |
|
|
Ընդմիջում |
13.00-13.20 |
|
Շիրակ |
Գյումրու թիվ 8 միջն. դպրոց |
13.20-14.10 |
|
|
Ընդմիջում |
14.10 -14.30 |
|
Տավուշ |
Բերդի թիվ 3 հիմն. դպրոց |
14.30-15.20 |
Հանրապետական փուլի գնահատման համար ձևավորված հանձնախումբը ներկայացված միջոցառումներից կընտրի լավագույններին՝ «Լավագույն սցենար», «Լավագույն կատարում», «Լավագույն բեմադրություն» անվանակարգերում և գլխավոր՝ «Հայրապետական մրցանակ»-ի համար:
Մրցանակաբաշխությունը կիրականացվի ցերեկույթի ընթացքում՝ հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի: Խրախուսանքի կարժանան ինչպես մրցանակային պարգևների արժանացած, այնպես էլ հանրապետական փուլին մասնակցություն բերած դպրոցները: