«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ

«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ` Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը եւ ՀՀ Կրթության ու գիտության նախարարությունը նախաձեռնել են «Գրերի գյուտից մինչեւ գրատպություն» հանրապետական մրցույթը, որը նվիրված է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650 եւ հայ գրատպության 500-ամյակին:

Ծրագրի շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը հրատարակել է «Գրից մինչեւ գիրք» գիրքը՝ հեղինակությամբ բանասեր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան վարժարանի ուսուցչուհի Մարո Խաչատրյանի: Գրքում ներկայացված է հայ ժողովրդի պատմության բեկումնային իրադարձությունը՝ գրերի գյուտը, եւ գյուտին հաջորդող մշակութային հեղաշրջման ընթացքը մինչեւ հայ գրքի տպագրություն, մինչեւ մեր օրերը:

Գիրքը  բաշխվել է ՀՀ հանրակրթական բոլոր դպրոցներին՝ ծրագրի շրջանակում անկացվող հոբելենական հանդիսությունների կազմակերպման ընթացքում ուսուցիչներին եւ աշակերտներին աջակցելու համար: